Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» սանի հետ

«Նոան» հայտարարել է թիմի կազմը նոր դարպասապահով համալրելու մասին: Ելույթներն այսուհետ «Նոայում» կշարունակի Ալեքսեյ Պլոշչադնին, որը «Կրասնոդարի» սան է:

20-ամյա դարպասապահը 2023/24 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է Չարենցավանի «Վանի» կազմում: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Գավաթի խաղարկության շրջանակում 8 խաղ է անցկացրել:

«Ես շատ ուրախ եմ նման մեծ ակումբի և նախագծի մաս դառնալու համար: Անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ կարող եմ սկսել իմ ներդրումն ունենալ թիմի հաջողություններում»,- նորեկի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:

© Armenian Soccer 2024