
Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», որը Եվրագավաթներում մնացած միակ հայկական ակումբն է այս պահին, Հյուսիսային Պողոտայում տեղադրել է Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի խաղերի հետհաշվարկի վահանակ:
ԿԼ Լիգայի փուլում «Նոան» իր առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 3-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով չեխական «Մլադա Բոլեսլավին»:
Հիշեցնենք՝ «Նոան» իր պատմության մեջ առաջին անգամ է դուրս եկել եվրագավաթային հիմնական փուլ, ընդ որում, նրանք միակ թիմն են, որը այստեղ է հասել՝ պայքարը սկսած լինելով որակավորման առաջին փուլից:
Լիգայի փուլում «Նոայի» մրցակիցներից մեկն էլ Լոնդոնի «Չելսին» է, որի հետ խաղը կկայանա Անգլիայում:


© Armenian Soccer 2024