Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ հյուրընկալելիս 3:1 հաշվով հաղթեց հունական ԱԵԿ-ին։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը. 22-րդ րոպեին ԱԵԿ-ին առաջ մղեց Գարսիան, իսկ 34-րդ րոպեին «Նոայի» կազմում հաշիվը հավասարեցրեց Պինսոնը։
67-րդ րոպեին երևանյան թիմի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը սեփական տուգանայինի մատույցներից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, իսկ ավելացված ժամանակի 3-րդ րոպեին Գրեգորիոն ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3:1։
© Armenian Soccer 2024