IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի վերջին խաղում «Նոան» 2:1 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»:
Տանտերերի կազմում աչքի ընկան Իլիաս Ալյաֆտն ու Ջասթին Մեթյուն, «Արարատ-Արմենիայից» երկրորդ խաղակեսում հաշիվը կրճատեց Մոհամեդ Յատարան:
«Արարատ-Արմենիան» 40-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Արմեն Համբարձումյանը:
Այս հաղթանակից հետո «Նոան» 77 միավորով բարձրացավ 1-ին հորիզոնական՝ 1 միավորով շրջանցելով «Փյունիկին»: «Արարատ-Արմենիան» 71 միավորով 3-րդն է:
© Armenian Soccer 2024