Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» ևս մի պորտուգալացի նորեկ ունի

«Նոան» պայմանագիր է ստորագրել 27-ամյա բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հարձակվողը «Պրոնտե Պրետայի» սան է, կարիերայի մեծ մասն անցկացրել է Իսպանիայում ու Անգլիայում:

27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել պորտուգալական Բարձրագույն լիգայում հանդես եկող «Մորեիրենսեից»։

«Շատ ուրախ եմ «Նոայի» հետ նոր ճանապարհ սկսելու համար: Ակումբի մի մասնիկը լինելու համար պետք է գերազանցել սեփական սահմանները և միասնաբար հասնել բարձունքների»,- բրազիլացու խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:

© Armenian Soccer 2024