Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» ևս մեկ պորտուգալացի ֆուտբոլիստ ունի

«Նոան» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստ Հելդեր Ֆերեյրայի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա եզրայինը «Վիտորիա Գիմարայեշի» սան է։ Ակումբի գլխավոր թիմում սկսել է խաղալ 2017 թվականից, իսկ 2019-ին տեղափոխվել է «Պասուշ Ֆերեյրա»՝ ընդհանուր առմամբ Պորտուգալիայի բարձրագույն լիգայում անցկացնելով 111 խաղ և խփելով 10 գոլ։

Ֆերեյրայի վերջին ակումբը եղել է կիպրական «Անորտոսիսը», որի կազմում մասնակցել է 67 խաղի և դարձել 9 գոլի հեղինակ։

«Ես զգում եմ, որ նախագիծը շատ հավակնոտ է: Կարծում եմ՝ մենք ամեն ինչ ունենք արժեքներ ստեղծելու և այս ակումբն էլ ավելի բարձրացնելու համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը:

© Armenian Soccer 2024