Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» արգենտինացի նորեկ ունի

«Նոան» շարունակում է կազմի համալրումը: Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմի կազմը համալրել է 31-ամյա արգենտինացի պաշտպան Բրայան Մենդոզան:

31-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է բուլղարական «Բոտևը», որի կազմում 61 խաղում դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա կարիերայի մեծ մասն անցկացրել է Ռումինիայում և հանդես է եկել «Բոտոշանիում», «Պետրոլուլում», «Կոմունա Ռեսեայում»։

«Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Կենտրանացած եմ թիմին օգնելու վրա, որպեսզի հասնենք մեր նպատակներին»,- արգենտինացի նորեկի խոսքերն է մեջբերել «Նոայի» մամուլի ծառայությունը:

© Armenian Soccer 2024