Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» արգելել է Եղիշե Մելիքյանի մուտքն իր տնային խաղերին

«Նոա» ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել արգելել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին ներկա գտնվել իրենց տնային խաղերին։ 

Այս տեղեկությունը փորձել ենք ճշտել երկու ակումբներից էլ: «Նոայից» դեռևս տեղեկություն չեն տրամադրել: «Փյունիկից» հաստատել են տարածվող լուրը:

Ընդ որում, ակումբի մամուլի ծառայությունից Armenian Soccer-ին հայտնել են, որ այդ որոշումը նոր չէ. առնվազն 3 ամիս առաջ «Նոայից» զանգահարել են «Փյունիկ» և տեղեկացրել այդ որոշման մասին:

Հիշեցնենք, որ 1 ամիս առաջ համացանցում մեծ աղմուկ էին բարձրացրել «Նոա» տեղափոխված 6 պատանի ֆուտբոլիստների՝ «Փյունիկի» մարզաբազա մուտքն արգելող պաստառները:

© Armenian Soccer 2024