Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» հաղթեց հետնապահին ու վերադարձավ 1-ին հորիզոնական

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրն ավարտվեց «Նոա» — ԲԿՄԱ խաղով: Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «Նոայի» հաղթանակով:

Հանդիպման միակ գոլը 32-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով խփեց բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը: Սանթոսը սրանով նաև բացել է իր գոլերի հաշիվը «Նոայի» կազմում:

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակած 65 միավորով վերադարձավ 1-ին հորիզոնական: ԲԿՄԱ-ն 24 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

© Armenian Soccer 2024