Armenian Soccer
Armenian Soccer

Միակը 50-ից. «Նոան» ԿԼ փլեյ-օֆֆ-ում է, տոմսերը վաճառվում են

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Նոան» Աթենքում պարտվեց ԱԵԿ-ին, սակայն դիմակայության ընդհանուր հաշվով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ: Առջևում «Ռուժոմբերոկի» հետ կարևոր դիմակայության առաջին խաղն է:

50 ակումբ սկսել է պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից: Միայն «Նոային» է հաջողվել հասնել փլեյ-օֆֆ ռաունդ: Այս մասին գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

«Նոա» — «Ռուժոմբերոկ» խաղը կկայանա օգոստոսի 20-ին, ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում:

Հանդիպման տոմսերը վաճառվում են ԱՌՑԱՆՑ: Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում խաղը կարող է անցկացվել միայն էլեկտրոնային տոմսերի համակարգի դեպքում։

© Armenian Soccer 2024