Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:
Մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում երևանյան ակումբը 1:3 հաշվով պարտվեց «Ռուժոմբերոկին», բայց դիմակայության արդյունքում հաղթեց 4:3 հաշվով:
«Նոան» 70-րդ րոպեից մնաց 10 հոգով. կարմիր քարտով հեռացվեց պաշտպան Պաբլո Սանթոսը, իսկ կարևոր գոլը 88-րդ րոպեին 0:3 հաշվի ժամանակ խփեց Մաթեուս Այասը:
Նշենք, որ խաղի վերջնամասում «Նոայի» կազմում վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց փոխարինման դուրս եկած Արտակ Դաշյանը, որը հրավեր ուներ Ազգային հավաքականից:
© Armenian Soccer 2024