
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոան» մրցելու է հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ: Առաջին խաղը կայանալու է Հայաստանում՝ հուլիսի 11-ին:
«Նոայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մրցակցին կընդունեն Աբովյանում՝ Վահագն Թումասյանի անվան ստադիոնում: Հանդիպման մեկնարկը՝ 20:00:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին՝ 22:00-ին, Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» մարզադաշտում:
© Armenian Soccer 2024