Պորտուգալացի մասնագետ Պաուլո Լեիտաոն նշանակվել է «Նոա-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնել է «Նոայի» մամուլի ծառայությունը:
Լեիտաոն ունի ավելի քան 45 տարվա ֆուտբոլային փորձ տարբեր երկրներում:
«Սպորտինգ» ակումբում իր 18 տարվա աշխատանքի ընթացքում նա մարզել է այնպիսի աշխարհահռչակ և լեգենդար ֆուտբոլիստների, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Լուիշ Ֆիգուն, Ռիկարդու Կուարեժման, Սիմաու Սաբրոզան և այլք: Նա նաև աշխատել է Պորտուգալիայի 1-ին, 2-րդ և 3-րդ լիգաներում, ինչպես նաև միջազգային այլ ակումբներում:
© Armenian Soccer 2024