Armenian Soccer
Armenian Soccer

Նարեկ Գրիգորյանը «Ֆարուլին» փրկել է պարտությունից. ՎԻԴԵՈ

Ռումինիայի առաջնության 12-րդ տուրում «Ֆարուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է խաղացել «Դինամոյի» հետ:

0:1 հաշվի ժամանակ տանտերերի կազմում 71-րդ րոպեին գոլով աչքի է ընկել Նարեկ Գրիգորյանը: Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղացել է առանց փոխարինման:

Այս ոչ-ոքիից հետո «Ֆարուլը» 13 միավորով 12-րդ հորիզոնականում է:

© Armenian Soccer 2024