Ա Սերիայի 14-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Պարմային»:
Տանտերերի կազմում մեկական գոլով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն ու Նիկոլո Բարելան ու Մարկուս Թյուրամը: Դիմարկոյի և Բարելայի գոլերի համահեղինակը Հենրիխ Մխիթարյանն էր: «Պարմայի» միակ գոլի հեղինակը տանտերերի պաշտպան Մատեո Դարմիանն էր:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 31-ով բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Պարման» 12-րդն է 15 միավորով։
Նշենք, որ Մխիթարյանը խաղին մասնակցեց առանց փոխարինման, իսկ հանդիպման ավարտից հետո ստացավ խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:
Հետևեք մեզ Telegram
-ում
© Armenian Soccer 2024