Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը նպաստեց «Ինտերի» հաղթանակին

Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Ինտերն» արտագնա խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Ատալանտայի» նկատմամբ։

Ներաձուրիների կազմում հանդիպման հաշիվը բացեց Հական Չալհանօղլուն, իսկ 2-րդ գոլը հեղինակեց Լաուտարո Մարտինեսը` Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։

Հայ կիսապաշտպանը հյուրերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 70-րդ րոպեին։

«Ինտերը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 28 միավորով։

© Armenian Soccer 2023