Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը Մեսսիի ու Ռոնալդուի հետ նույն սանդղակում է

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 34 տարեկանից բարձր ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակում:

Transfermarkt-ի տվյալներով, Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո:

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի», 36 տարեկան) — 35 մլն եվրո,
Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», 35 տարեկան) — 30 մլն եվրո,
Քարիմ Բենզեմա («Ալ Իթթիհադ», 35 տարեկան) — 15 մլն եվրո,
Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», 38 տարեկան) — 15 մլն եվրո,
Թոմաս Մյուլեր («Բավարիա», 34 տարեկան) — 12 միլիոն եվրո,
Լուկա Մոդրիչ («Ռեալ», 38 տարեկան) — 10 մլն եվրո,
Անխել Դի Մարիա («Բենֆիկա», 35 տարեկան) — 8 մլն եվրո
Մարկո Ռոյս («Բորուսիա Դորտմունդ», 34 տարեկան) — 7,5 մլն եվրո,
Հենրիխ Մխիթարյան («Ինտեր», 34 տարեկան) — 6 մլն եվրո,
Դուշան Տադիչ («Ֆեներբահչե», 34 տարեկան) — 5,5 մլն եվրո

© Armenian Soccer 2023