Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի նորընծա չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը լինելու է Նյումեգ հրատարակչության ամենամյա NewMag Summer Fest գրքի փառատոնի հատուկ հյուրը: Այս մասին հայտնում են փառատոնի կազմակերպիչները:
Բացառիկ զրույցը կիսապաշտպանի հետ կանցկացնի newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։
Մխիթարյանի հետ հանդիպումը տեղի կունենա փառատոնի 2-րդ օրը՝ հունիսի 23-ին, 21:00, Երազ այգում։
© Armenian Soccer 2024