
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Չելսիի» հետ ընկերական խաղը, որում «Ինտերն» 90-րդ րոպեից բաց թողեց հաղթանակը:
«Ուժեղ թիմի դեմ խաղացինք: Մարզավիճակի առումով ցանկանում ենք 100%-ով պատրաստ լինել, չնայած դա հեշտ չէ։ Հասկանում ենք, որ պետք է ամեն ինչ անենք մեր առավելագույնին հասնելու համար:
Թիմը լավ պատրաստված է և գրեթե ամբողջական կազմով է: Քրտնաջան աշխատում ենք, որպեսզի կրկին հաղթենք Ա սերիայում:
Ապացուցելու բան ունենք: Նախորդ մրցաշրջանը հիանալի էր, բայց արդեն կենտրոնացած ենք նոր մրցաշրջանի վրա»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերել «Ինտերի» կայքը:
© Armenian Soccer 2024