«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ ԱԵԿ-ի դեմ օգոստոսի 6-ին կայանալիք հանդիպման մասին։
«Մենք գիտենք, որ ԱԵԿ-ը շատ ուժեղ թիմ է։ Հունաստանում նրանք մշտապես պայքարում են չեմպիոնի տիտղոսի համար, նաև մշտապես մասնակցում են եվրագավաթներին։
Առաջիկա խաղին տրամադրված ենք՝ ինչպես նախորդ խաղում։ Մենք հարգում ենք մեր յուրաքանչյուր մրցակցի, բայց պատրաստվում ենք փորձել հաղթել, սա միակ ձևն է, որը մենք գիտենք, մենք այսպես ենք աշխատում։
Սա ֆուտբոլ է, մենք գիտենք, որ բարդ խաղ է, բայց անհնարին չէ։ Հետևաբար, վաղը ոչնչով չի տարբերվելու նրանից, ինչ մենք մինչև հիմա արել ենք։ Գիտենք, որ մրցակիցը լավն է, բայց «Նոան» էլ իր գործն է անում, մենք էլ լավ թիմ ունենք։ Վաղը կտեսնենք, թե թիմերից յուրաքանչյուրն ինչ կանի»,- Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, «Նոա» — ԱԵԿ առաջին խաղը կկայանա օգոստոսի 6-ին՝ ժամը 20:00-ին, Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։
© Armenian Soccer 2024