Ամերիկյան MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Կոլամբուս Կրյուն» արտագնա խաղում մրցեց «Նյու Ինգլենդի» հետ և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 2:2 հաշվով։
Հյուրերի կազմում խաղի 46-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, որը խաղաց մինչև հանդիպման ավարտը։
Այս խաղից հետո Սելարայանի թիմը վաստակած 13 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում։
©2022 Armenian Soccer