Ամերիկյան MLS-ի հերթական տուրում «Կոլամբուս Կրյուն» տանն ընդունեց «Դի Սի Յունայթեդին» և հաղթեց 3:0 հաշվով։
Հայաստանի հավաքականի և «Կոլամբուս Կրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց էր թողել իր թիմի նախորդ երկու հանդիպումները։
Այս հանդիպումից հետո «Կոլամբուսը» վաստակած 12 միավորով 5-րդ տեղում է։
«Դի Սի Յունայթեդը» 9 միավորով եզրափակում է աղյուսակը։
©2022 Armenian Soccer