Խորվաթիայի առաջնության 4-րդ տուրում «Օսիյեկը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Իստրայի» հետ։
Գոլառատ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 4:4 հաշվով։
Հանդիպման առաջին և վերջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանըմեկն իր, մյուսը
մրցակից թիմի համար (ինքնագոլ)։
Ի դեպ, այդպիսով Ստյոպան բացեց իր գոլերի հաշիվը խորվաթական թիմի կազմում։
Նա ամբողջական հանդիպում անցկացրեց։
© Armenian Soccer 2023