Երկուշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, «Ինտերը» կարող է վաղաժամ չեմպիոնություն ձևակերպել, և ինչն է խորհրդանշական՝ դա կլինի «Միլանի» հետ խաղում:
La Gazzetta dello Sport-ը կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանը կրկին առանցքային դեր կխաղա դերբիում: Հենց այդպիսի վերնագրով էլ պարբերականում հրապարակվել է հոդվածը:
Իր միակ 2 գոլը Մխիթարյանը խփել է հենց «ռոսսոներիների» դեմ առաջին շրջանի խաղում, որում «ներաձուրիները» 5:1 հաշվով ջախջախեցին մրցակցին: Մխիթարյանն այդ խաղում ոչ միայն 2 գոլ խփեց, այլ նաև 2 գոլային փոխանցում արեց:
Շարժուն կիսապաշտպանությունը Պիոլի թիմի դեմ հաջողության բանալին է, իսկ Մխիթարյանն այն մեկն է, ով շարժում է ապահովում կենտրոնում: Հենց այդ պատճառով իտալական պարբերականը կարծում է, որ Միկին երկուշաբթի չեմպիոնություն կբերի «Ինտերին»:
Այս պահին «Ինտերը» «Միլանից» առաջ է 14 միավորով: Հաղթանակի դեպքում Ինձագիի թիմը 33-րդ տուրում չեմպիոն կդառնա:
© Armenian Soccer 2024