
Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որն այս օրերին արձակուրդն է անցկացնում հայրենիքում, հանդիպել է իտալական ակումբի հայաստանյան պաշտոնական ֆան-ակումբի անդամների հետ:
Երկրպագուների հետ հանդիպման ընթացքում Մխիթարյանը կիսվել է ապրիլին՝ միլանյան դերբիի ժամանակ, հայկական ֆան-ակումբին հանդիպելու էմոցիաներից, լուսանկարվել է նրանց հետ ու ինքնագրեր բաժանել:
Հանդիպման ժամանակ Armenian Soccer Awards մրցանակաբաշխության հիմնադիր Էդգար Պետրոսյանը Մխիթարյանին է հանձնել «Լավագույն հայ ֆուտբոլիստ» մրցանակը, որին Հենոն արժանացել էր մարզական լրագրողների և հայկական ակումբների ներկայացուցիչների քվեարկության արդյունքով:








© Armenian Soccer 2024