Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը բացել է գոլերի հաշիվը Ռումինիայի առաջնությունում:
«Ունիվերսիտատյա Կլուժը» 12-րդ տուրում հյուրընկալվելիս կարողացել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով խաղալ «Ունիրեայի» հետ: Միրանյանը փոխարինման է դուրս եկել 2-րդ խաղակեսի մեկնարկում, իսկ 52-րդ րոպեին կրճատել է հաշվի տարբերությունը: 12 րոպե անց Միրանյանի թիմը ևս մեկ գոլ է խփել ու ոչ-ոքի կորզել մրցակցից:
Այս ոչ-ոքիից հետո «Ունիվերսիտատյան» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
© Armenian Soccer 2024