IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել է «Ալաշկերտին» և հաղթել 2:1 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլ է ձևակերպել Արթուր Միրանյանը: Խաղի վերջնամասում հաշվի տարբերությունը կրճատվել է ինքնագոլի պատճառով:
Այս հաղթանկից հետո «Նոան» 71 միավորով վերադարձել է առաջին հորիզոնական և այժմ 1 միավորով գերազանցում է «Փյունիկին»:
© Armenian Soccer 2024