Armenian Soccer
Armenian Soccer

Մինսկի «Դինամոյի» մարզիչ. «Արդեն գիտենք «Փյունիկի» ներուժը»

ՉԼ որակավորման առաջին փուլի՝ հուլիսի 16-ին Երևանում «Փյունիկի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ Մինսկի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն մամուլի ասուլիս է տվել:

Առաջին խաղից առաջ մրցակցի մասին բավարար տեղեկություն չունեինք: Հիմա գիտենք նրանց ներուժը: Պետք է մեծ աշխատանք կատարենք, որպեսզի դրական արդյունքի հասնենք:

«Փյունիկի» կազմում կառանձնացնեմ Ժունինյոյին, կենտրոնական երկու պաշտպաններին, նաև թիմը լավ նորեկներ ունի: Հետաքրքիր կլինի վաղը նրանց խաղը տեսնելը»,- ասել է Սկրիպչենկոն: Հիշեցնենք՝ առաջին խաղը թիմերն ավարտել են գոլազուրկ ոչ-ոքիով:

© Armenian Soccer 2024