Armenian Soccer
Armenian Soccer

«Այս մակարդակում խաղի ելքը լուծում են մանրուքները». Մինասյան

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ԿԼ որակավորման 3-րդ փուլի՝ «Պուշկաշ Ակադեմիայի» հետ պատասխան խաղին նախորդած մամուլի ասուլիսում խոսել է իր սպասելիքներից:

Ակումբի մամուլի ծառայությունն է ներկայացրել Բուդապեշտում կայացած հարցուպատասխանը:

— Վաղը «Պուշկաշ Ակադեմիայի» հետ երկրորդ խաղն է, ասացեք, խնդրում եմ, ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա հանդիպումից:

— Մենք արդեն բավականաչափ լավ գիտենք միմյանց, շատ ավելի լավ, քան նախորդ խաղից առաջ: Ինչ վերաբերում է վաղվա խաղին, ապա ես կարծում եմ, որ մրցակիցը մի փոքր առավելություն ունի, քանի որ հաղթել է առաջին խաղում, ինչպես նաև խաղում է սեփական հարկի տակ: Բայց մեզ համար դա նշանակություն չունի: Մենք ունենք հնարավորություն ու պիտի պայքարենք այդ հնարավորության համար:

Ո՞րն է առաջին խաղի հետ տարբերությունը:

— Դուք նկատի ունեք հաշի՞վը, թե՞ թիմերի միջև տարբերությունը: Պարզապես այս մակարդակում խաղի ելքը լուծում են մանրուքները: Մեզ չբավականացրեց խաղային կենտրոնացվածությունը: Բայց եթե մենք կենտրոնացած խաղայինք ամբողջ խաղի ընթացքում, ապա, կարծում եմ, մրցակցից ավելի շատ շանս կունենայինք: Այնպես որ, կրկնեմ, այս մակարդակում մանրուքներն են լուծում խաղի ելքը:

Ո՞ւմ կառանձնացնեք մրցակցի կազմում:

— Գիտեք, «Պուշկաշ Ակադեմիան» շատ բալանսավորված թիմ է, բայց ինձ վրա ամենից շատ տպավորություն է գործել դարպասապահը: Ինչո՞ւ: Որովհետև նա շատ երիտասարդ է, բայց խաղում է փորձառու ֆուտբոլիստի պես: Այնպես, որ դիրքի նրա ընտրությունն ու հանգստությունն ինձ տպավորեցին:

© Armenian Soccer 2024