Ավարտվեց Ռուսաստանի առաջնության 3-րդ մրցափուլը։
Այս տուրում «Կրասնոդարը» նվազագույն հաշվով հաղթեց «Պարի Նիժնի Նովգորոդին»:
Մեր ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, դարձավ միակ գոլի հեղինակը, փոխարինվեց 85-րդ րոպեին ու վերջում ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
Գեորգի Հարությունյանը խաղաժամանակ չստացավ։
«Ռոստովն» արտագնա խաղում մրցեց «Կռիլյա Սովետովի» հետ և խոշոր` 1:5 հաշվով պարտություն կրեց։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հյուրերի կազմում խաղադաշտ դուրս եկավ 79-րդ րոպեին։
«Օրենբուրգը» տանը 0։2 հաշվով զիջեց «Ուրալին»:
Ստեփան Հովհաննիսյանը տանտերերի կազմում խաղին մասնակցեց 70-րդ րոպեից։
«Ռուբինը» սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց «Սպարտակին»։
Մեր ազգային թիմի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն տանտերերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց, ինչպես նաև խփեց իր առաջին գոլը։
«Լոկոմոտիվը» միևնույն 1:4 հաշվով պարտություն կրեց ԲԿՄԱ-ից։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Երկաթուղայինների» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 56-րդ րոպեին։
Առաջնության նորեկ «Բալթիկան» 2:1 հաշվով առավելության հասավ «Ֆակելի» նկատմամբ։
Արթուր Գալոյանը նորեկի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 70-րդ րոպեին։ Տիգրան Ավանեսյանը խաղադաշտ դուրս եկավ 78-րդ րոպեին։
«Դինամոն» մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց չեմպիոն «Զենիթին»:
Արսեն Զախարյանը հյուրերի կազմում խաղին մասնակցեց մեկնարկից, սակայն 35-րդ րոպեին վնասվածք ստացավ ու փոխարինվեց։
«Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոն խաղաժամանակ չստացավ։
ՌՊԼ-ի 4-րդ տուրը կմեկնարկի օգոստոսի 11-ին։
© Armenian Soccer 2023