«Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ հունական ԱԵԿ-ի դեմ պատասխան խաղի մասին:
«Մենք լավ կազմակերպված թիմ ենք, ունենք A, B և C պլաններ, այնպես որ պատրաստ ենք պատասխան հանդիպմանը:
Մենք լավ ենք նախապատրաստվել, վաղը կկիրառենք բոլոր այն խաղային պլանները, որոնք պետք է կիրառենք՝ կախված այն բանից, թե ինչպես կընթանա խաղը, և մենք պատրաստ ենք ամեն ինչի»,- Մոտայի խոսքերն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 21։30-ին։ Առաջին խաղն ավարտվել է «Նոայի» 3։1 հաշվով հաղթանակով:
© Armenian Soccer 2024