Armenian Soccer
Armenian Soccer

Մելիքյան. «Բոլորով պետք է առաջ գնանք և զարգացնենք հայկական ֆուտբոլը»

Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Ցելեի» հետ դիմակայության առաջին խաղը, որում երևանյան թիմը տանը հաղթեց 1:0 հաշվով:

«Շնորհավորում եմ, սա բոլորիս հաղթանակն է: Շնորհավորում եմ նաև «Նոային», ցանկանում եմ, որ նրանց մոտ էլ ամեն ինչ ստացվի: Բոլորով պետք է առաջ գնանք և զարգացնենք հայկական ֆուտբոլը:

Այսօրվա հաղթանակը երկրպագուինն է: Դեռ պատասխան հանդիպում կա, մեզ մոտ ընդամենը դիմակայության առաջին հատվածն է ավարտվել: Պետք է լավ պատրաստվենք պատասխան հանդիպմանը, հետո նոր վստահ ասենք, որ արդյունք ենք գրանցել: Սլովենիայում մրցակիցն այլ ֆուտբոլ է ցուցադրելու, բարդ խաղ է սպասվում», — ասել է Մելիքյանը:

Հիշեցնենք՝ պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին:

© Armenian Soccer 2024