Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկում է «Շիրակ» — «Ուրարտու» գավաթային հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Մայիսի 4-ից մեկնարկում է մայիսի 13-ին կայանալիք Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ» — «Ուրարտու» հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը tickets.ffa.am կայքում:

Տոմսերի վաճառքը Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի մայիսի 11-ին:

Տոմսերի արժեքներն են՝

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 300 դրամ

Արևելյան տրիբունա՝ 500 դրամ

Արևմտյան տրիբունա՝ 1000 դրամ

© Armenian Soccer 2023