Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկում է Armenian Soccer Awards-2023-ի քվեարկությունը

Այսօր` մայիսի 22-ի երեկոյան, Fastex Հայաստանի պրեմիեր լիգայի 33-րդ տուրի ավարտից անմիջապես հետո մեկնարկում է Armenian Soccer Awards-2023-ի քվեարկությունը։

Քվեարկության արդյունքում հայտնի են դառնալու Հայաստանի 31-րդ առաջնության լավագույն դարպասապահը, պաշտպանը, կիսապաշտպանը, հարձակվողը, լավագույն մարզիչն ու հայ ֆուտբոլիստը։
Ինչպես նաև մրցաշրջանի ընթացքում գրանցված լավագույն 3 գոլերի հեղինակները։

Այս տարի ունենք նոր անվանակարգ, որն է` լավագույն ՀՊԼ մեկնաբան։ Armenian Soccer ֆուտբոլային կայքը գտնում է, որ մեկնաբանի աշխատանքը ևս պետք է գնահատվի, քանի որ հենց այդ մասնագետներն են օգնում երկրպագուներին մանրամասնորեն հետևել իրենց սիրելի թիմերի խաղերին։

Քանի որ հարգելի պատճառներով այս տարի մեր կայքի մրցանակաբաշխությունը կայանալու է առաջնության ավարտից ավելի վաղ, այդ պատճառով լավագույն ռմբարկուի մրցանակը կհանձնվի այն ժամանակ, երբ հայտնի կդառնա ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուի անունը։

Նույն պատճառով մրցաշրջանի վերջին 3 տուրերի ընթացքում գրանցված լավագույն գոլերը (եթե այդպիսիք լինեն) կներառվեն հաջորդ մրցանակաբաշխությանն ընդառաջ անցկացվող քվեարկության ցանկերում։

Հիշեցնենք, որ լավագույննների որոշման իրավունքը տրվում է Պրեմիեր լիգայի մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին, Պրեմիեր լիգայի մասնակից թիմերի ակումբների մեկական ներկայացուցչի, ֆուտբոլային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Armenian Soccer կայքի փորձագիտական խմբին:

Armenian Soccer Awards-2023-ը տեղի կունենա հունիսի 3-ին։

Armenian Soccer-ի 9-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայանալու է Fastex-ի և «Արարատ» հայկական կոնյակների աջակցությամբ։

© Armenian Soccer 2023