Armenian Soccer
Armenian Soccer

Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան խաղի տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի օնլայն վաճառքը: Այս մասին տեղեկացրել է ՀՖՖ-ն: Տոմսերը կարող եք ձեռք բերել tickets.ffa.am կայքից:

Նշենք, որ միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո կարող եք կատարել տոմսի գնում։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավելի, քան 4 տոմս։

Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Հիշեցնենք, որ խաղը տեղի կունենա հունիսի 7-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

© Armenian Soccer 2024