Հայաստանի Մ-17 հավաքականը Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի 3-րդ տուրի խաղում 1:3 հաշվով պարտվել է Վրաստանի՝ հասակակիցների հավաքականին։
Հարևան երկրի հավաքականի կազմում հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացել է Գեորգի Կոբախիձեն: 57-րդ և 90-րդ րոպեներին վրացիների կազմում աչքի են ընկել համապատասխանաբար Անդրեա Բարտիշվիլին և Կոբա Կակաշվիլին։
36-րդ րոպեից Հայաստանի Մ-17 հավաքականը խաղը շարունակել է 10 հոգով. երկու դեղին քարտով հեռացվել է Հարություն Մովսիսյանը: 76-րդ րոպեին Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հաշիվը կրճատել է Դավիթ Սիմոնյանը։
Մրցաշարում անցկացրած 3 խաղից հետո Հայաստանի Մ-17 հավաքականը ունի նույնքան պարտություն և առանց միավոր եզրափակում է առաջին ռաունդի երկրորդ խմբի աղյուսակը:
© Armenian Soccer 2024