
Լոնդոնում ապրող հայ գործարար Վաչե Մանուկյանի ղեկավարած կոնսորցիումը միացել է անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը գնելու համար պայքարին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Վաչե Մանուկյանը 400 միլիոն ֆունտ է առաջարկել «Էվերթոն»-ը գնելու համար՝ ներդրողներ ներգրավելով նաև ԱՄՆ-ից և արաբական երկրներից։
«Էվերթոնը» ձեռք բերելու համար պայքարում են նաև MSP Sports Capital-ի սեփականատերերը, բրիտանացի գործարարներ Էնդի Բելլն ու Ջորջ Դաունինգը:
© Armenian Soccer 2024