«Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է սկսել թիմի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի հետ։
«Հիմա մենք պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ բանակցություններ ենք վարում Նաիրի հետ։ Մենք պարբերաբար սկսում և ավարտում ենք բանակցությունները և անընդհատ շփման մեջ ենք թիմի հետ»,- ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ուլյանովը։
© Armenian Soccer 2024