Երևանի «Արարատը» հայտարարել է թիմի կազմը 3 ֆուտբոլիստներով համալրելու մասին:
Ինչպես տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից՝ թիմ է վերադարձել դարպասապահ Պողոս Այվազյանը: Նա 2016-ից 2022 թվականներին հանդես է եկել «Արարատում», իսկ վերջին երկու մրցաշրջաններում եղել է «Շիրակում» ու «Լեռնային Արցախում»:
Գալիք մրցաշրջանում թիմի կազմում 3 տարվա պայմանագրով հանդես կգա 18-ամյա իվուարցի հարձակվող Բի Քրիստ Իլարիոն Գուռը: 3 տարվա պայմանագիր է ստորագրվել նաև իվուարցի 18-ամյա կիսապաշտպան Մուսա Կանտեի հետ: Նշենք, որ երկու լեգեոներն էլ իվուարական Բոկակոկորե ակադեմիայից են:
© Armenian Soccer 2024