
ՌՊԼ 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցել է Մոսկվայի «Սպարտակի» հետ ու վստահ հաղթանակ տարել 3:0 հաշվով:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպրցյանը «ցլերի» մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 73-րդ րոպեին: Գեորգի Հարությունյանը բացակայել է թիմի հայտացուցակից:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 30 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սպարտակը» 19 միավորով 6-րդ հորիզոնականում է։
© Armenian Soccer 2024