
«Կրասնոդարն» առաջարկել է Սպերցյանին երկարաձգել պայմանագրի ժամկետը։
Ֆուտբոլիստի և ռուսական ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Լուրեր են շրջանառվում, որ այժմ թեժ բանակցություններ են ընթանում։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում խփել է 8 գոլ և կատարել գոլային 4 փոխանցում։
Նրա թիմն էլ 18 տուրից հետո գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
Հիշեցնենք, որ ամռանը Էդուարդը կարող էր տեղափոխվել նիդերլանդական «Այաքս», սակայն տրանսֆերը չկայացավ։
© Armenian Soccer 2024