Armenian Soccer
Armenian Soccer

Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի են «Սլովանի» ու «Աստանայի» մրցակիցները

Մոնակոյում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վիճակահանությունը։

Տիգրան Բարսեղյանի «Սլովանն» ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի ֆրանսիական «Լիլի», սլովենական «Օլիմպիայի» ու Ֆարերյան կղզիները ներկայացնող «Կլակսվիկի» հետ։

Կամո Հովհաննիսյանի ու Վարազդատ Հարոյանի «Աստանան» C խմբում է, որտեղ նրա մրցակիցները կլինեն խորվաթական «Դինամո Զագրեբը», չեխական «Վիկտորիա Պլզենը» ու Կոսովոյի ներկայացուցիչ «Բալկանին»։

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ

A խումբ․ «Լիլ» (Ֆրանսիա), «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա), «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա), «Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ):

B խումբ․ «Գենտ» (Բելգիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Զարյա» (Ուկրաինա), «Բրեյդաբլիկ» (Իսլանդիա):

C խումբ․ «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Աստանա» (Ղազախստան), «Բալկանի» (Կոսովո)։

D խումբ․ «Բրյուգե» (Բելգիա), «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա), «Բեշիկթաշ» (Թուրքիա), «Լուգանո» (Շվեյցարիա):

E խումբ․ «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ), «Ասթոն Վիլա» (Անգլիա), «Լեգիա» (Լեհաստան), «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա):

F խումբ․ «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), «Գենկ» (Բելգիա), «Չուկարիչկի» (Սերբիա):

G խումբ․ «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա), ՊԱՕԿ (Հունաստան), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Աբերդին» (Շոտլանդիա):

H խումբ․ «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Լուդոգորեց» (Բուլղարիա), «Սպարտակ Տրնավա» (Սլովակիա), «Նորդշելանդ» (Դանիա):

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին ու կավարտվի դեկտեմբերի 14-ին։

© Armenian Soccer 2023