Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ուրարտուն» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ էստոնական «Կալևի» հետ: Տալինում կայացած խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ երևանցիների:
Տանտերերը խաղի հաշիվը բացեցին 11-րդ րոպեին: 28-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 77-րդ րոպեին աչքի ընկավ դուբլով՝ առաջ մղելով իր թիմին:
Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին, Երևանում:
© Armenian Soccer 2024