
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Պոգոնը» տանը 3:2 հաշվով հաղթեց «Լինֆիլդին»:
Ընդհանուր դիմակայությունում լեհական թիմը հաղթեց խոշոր` 8:4 հաշվով ու անցավ որակավորման 3-րդ փուլ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 64-րդ րոպեին, իսկ 75-րդ րոպեին խփեց տանտերերի հաղթական գոլը։
Վահան Բիչախչյանի գոլի տեսությունն` ԱՅՍՏԵՂ։
Սոֆիայի ԲԿՄԱ-ն ընդհանուր դիմակայությունում 6:0 հաշվով զիջեց «Սեպսիին» ու լքեց հետագա պայքարը։
Պատասխան խաղում (0:2) Ժիրայր Շաղոյանը ԲԿՄԱ-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ 75-րդ րոպեին, իսկ 80-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։
«Օսիյեկը» որակավորման 2-րդ փուլում ընդհանուր 3:1 հաշվով հաղթեց ԶՏԵ-ին ու անցավ 3-րդ փուլ։
Երկրորդ խաղում Ստյոպա Մկրտչյանը «Օսիյեկի» մեկնարկային կազմում էր և ամբողջական հանդիպում անցկացրեց, 72-րդ րոպեին ստանալով նաև դեղին քարտ։
© Armenian Soccer 2023