
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» տանը 2:1 հաշվով հաղթեց շվեդական «Կալմարին»:
Երկու խաղերի արդյունքով երևանյան թիմն առավելության հասավ 4:2 հաշվով ու դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ։
Մեր փոխչեմպիոնի կազմում գոլի հեղինակներ դարձան Արտակ Դաշյանն ու Հովհաննես Հարությունյանը։
Որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» կմրցի «Բուդյո Գլիմտ»-«Բոհեմիանս» զույգի հաղթողի հետ։
© Armenian Soccer 2023