Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի` «Բուդյո Գլիմտի» հետ պատասխան խաղում մեր փոխչեմպիոնը նույնպես պարտվեց և կրկին միևնույն 0:3 հաշվով։
Մրցակցի կազմում նախ հանդիպման հաշիվը բացեց Ամալ Պելեգրինոն, որը Էդգար Մալաքյանի սխալից հետո վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք ու անվրեպ իրացրեց այն։
Գոլի հեղինակներ դարձան նաև Պատրիկ Բերգն ու Տոբիաս Գուլիկսենը։
Մեր թիմը մի քանի հնարավորություն ուներ հաշվի տարբերությունը կրճատելու, սակայն գոլ խփել այդպես էլ չհաջողվեց։
«Փյունիկն» ընդհանուր դիմակայությունում պարտվեց 0:6 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից։
© Armenian Soccer 2023