Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթեց ղազախական «Օրդաբասիին» և դիմակայության ընդհանուր 2:0 հաղթանակով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ:
Պատասխան խաղի միակ գոլը 66-րդ րոպեին խփեց Յուսուֆ Օտուբանջոն:
Փլեյ-օֆֆ-ում «Փյունիկը» խաղալու է ԵԼ-ի «Ցելյե» — «Շեմրոկ Ռովերս» զույգի պարտվողի հետ:
© Armenian Soccer 2024