![](https://armenian-soccer.com/wp-content/uploads/2024/10/462188216_1119069126532339_5054153254510023176_n-1024x611.jpg)
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի մեկնարկային տուրում «Նոան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց չեխական «Մլադա Բոլսելավին»՝ դառնալով առաջին հայկական թիմը, որը հաղթանակով է մեկնարկում եվրագավաթի հիմնական փուլը:
ՈՒԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկությամբ Հայաստանի փոխչեմպիոնի հաղթանակը ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղ: Performance of the week մրցանակին հավակնում էր նաև «Շեմրոկ Ռովերս» — ԱՊՕԵԼ խաղը (1:1):
Հիշեցնենք, որ Լիգայի փուլում «Նոայի» 2-րդ խաղը հոկտեմբերի 24-ին է. երևանյան թիմը հյուրընկալվելիս կխաղա ավստրիական «Ռապիդի» հետ:
© Armenian Soccer 2024