Armenian Soccer
Armenian Soccer

ԿԼ. «Նոան» տանը 2 գնդակի առավելությամբ հաղթեց «Շկենդիային»

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ հաղթեց հյուսիսմակեդոնական «Շկկենդիային»: Խաղը կայացավ Աբովյանի քաղաքային մարզադաշտում և ավարտվեց 2:0 հաշվով:

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում. 81-րդ րոպեին աչքի ընկավ թիմի պորտուգալացի նորեկ Գոնսալո Գրեգորիոն, 90-րդ րոպեին թիմի առավելությունը կրկնապատկեց Ալեքսանդր Միլկովիչը:

Պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին, մրցակցի հարկի տակ:

© Armenian Soccer 2024