Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ջախջախիչ հաղթանակ տարավ «Սլիմա Ուոնդերերսի» նկատմամբ:
Հայաստանի փոխչեմպիոնը 7 անպատասխան գնդակ ուղարկեց մալթական ակումբի դարպասը:
«Նոայի» կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Գոնսալո Գրեգորիոն, դուբլի հեղինակ դարձավ Էրալդո Չինարին, մեկական գոլ էլ խփեցին Վիրջիլ Պինսոնը և Հելդեր Ֆերեյրան:
Պատասխան հանդիպումը Մալթայում կկայանա օգոստոսի 1-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:
© Armenian Soccer 2024